Տ. Անանիա եպիսկոպոս Ծատուրյան
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Լուսարարապետ
● Ընդհանուր տեղեկություններ
Ծնվել է 1984 թ. ք. Աշտարակ։ Ավազանի անունը՝ Արամ։
1991-2001 թթ․ - Ներսես Աշտարակեցու անվան թիվ 1 հիմնական դպրոց։
2002-2008 թթ. - Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան (աստվածաբանության
մագիստրոս)։
2015 թ. - Հռոմի Գրիգորյան պապական համալսարան (Pontificia Università Gregoriana,
Roma, IT) «Հայրաբանական աստվածաբանություն և Եկեղեցու Հայրերի
ավանդություն» եռամսյա մասնագիտական դասընթաց:
2017 թ. - Նյու Յորքի Վեսթչեսթր համայնքային քոլեջ (Westchester Community College,
Valhalla, NY),անգլերեն լեզվի դասընթաց:
● Եկեղեցական կոչումներ և ձեռնադրություն
1997 թ. - կիսասարկավագ՝ ձեռամբ Տ. Նավասարդ եպիսկոպոս Կճոյանի:
2006 թ. - սարկավագ՝ ձեռամբ Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյանի:
2009 թ. - կուսակրոն քահանա` ձեռամբ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի։
2023 թ. - մասնավոր վարդապետության 4 աստիճան՝ ձեռամբ Տ. Արարատ
եպիսկոպոս Գալթագճյանի։ Թեզ՝ «Վանականների ուխտադրության կարգը Հայոց
Եկեղեցում»։
2026 թ․- Եպիսկոպոս՝ ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և
Ամենայն Հայոց Կաթողիկոսի։
● Պաշտոնավարություն
2008 – 2009 թթ. - «Էջմիածին» ամսագրի խմբագրություն, գործավար-քարտուղար։
2009 – 2010 թթ. - Գևորգյան Հոգևոր Ճեմարանի տեսչի քարտուղար։
2010-2016 թթ. - Ամենայն Հայոց Կաթողիկոսի գավազանակիր, համատեղությամբ՝
Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Արարողակարգային բաժնի տնօրեն (2011թ․):
2016 – 2017 թթ. - Սբ. Գայանե վանքի վանահայր:
2017 – 2018 թթ. – Ծառայություն ԱՄՆ Հայոց Արևելյան թեմում։
2018 – 2024 թթ․ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գավազանակիր։ Վեհարանի
արարողակարգի պատասխանատու:
2024-2025 թթ. - ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմ, կենտրոնական Կալիֆորնիայի
առաջնորդական փոխանորդ:
2025 թ․-ից - Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Լուսարարապետ:
● Գիտական աշխատություններ
«Վանականների հանդերձներն ըստ «Մաշտոց» ծիսամատյանի»
(«Էջմիածին» ամսագիր, ԺԱ., 2015 թ.)
«Վանականներին վերաբերող կանոնները Հայոց Եկեղեցում»
(«Էջմիածին» ամսագիր, ԺԱ., 2022 թ.)
«Վանականների Ուխտադրության ծեսերի վաղեմության եւ հայկական
տարբերակի շուրջ»
(«Էջմիածին» ամսագիր, Ա., 2023 թ.)